Մայիսի 11-ից սկսած անձրևները հիմանակնում դադարում են և առաջիկա 10 օրերին կլինի արևային եղանակ

«Մայիսի 11-ից սկսած անձրևները հիմանակնում դադարում են և առաջիկա 10 օրերին օրվա մեծ մասը ունենալու ենք արևային եղանակ»,- այս մասին ֆեյսբուքյան  իր  էջում  գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

«Օդի ջերմաստիճանը վաղվանից սկսած բարձրանում է, մայիսի 11-15-ին այն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Կարճատև, երակային բնույթի անձրևներ հանրապետության առանձին վայրերում կլինեն հիմնականում երեկոյան ժամերին»,– տեղեկացրել է Սուրենյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով