Մարգարիտա Գևորգյանը Հ1-ում դեռ պահում է իր ազդեցությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հ1-ի արդեն նախկին տնօրեն Մարգարիտա Գևորգյանը թեև ազատվել է այդ պաշտոնից, բայց չի կարողացել կտրվել այնտեղից։ Հ1-ի աշխատակիցները պատմում են, որ այս ընթացքում գնացել է նախկին աշխատավայր, մտել իր աշխատասենյակն ու անգամ աշխատանքային միջամտություններ է արել։ Անգամ ասում են, որ նա Հ1-ում դեռ պահում է իր ազդեցությունը։

Նույնը վերաբերում է «Լուրեր» լրատվական ծրագրի ղեկավար Պետրոս Ղազարյանին, ով նույնպես հրաժարական տվեց «Լուրեր» լրատվական ծրագրի ղեկավարի պաշտոնից։ Ասում են՝ նա շարունակում է ոչ անմիջականորեն, բայց միջնորդավորված ղեկավարել լրատվական բաժինը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով