Կրասնոդար-Երևան չարտերային չվերթով Հայաստան է վերադառնում 104 ՀՀ քաղաքացի, որոնցից 29՝ մանկահասակ երեխաներ. հայտարարություն

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել Կրասնոդար – Երևան չարտերային թռիչքի մասին:

«Մայիսի 23-ին Ժամը 15։15 Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից «Азимут» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշյալ չվերթով անվճար Հայաստան է վերադառնում 104 ՀՀ քաղաքացի, որոնցից 29՝ մանկահասակ երեխաներ։

Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել նախապես ցուցակագրված՝ մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, հաշմանդամներին, բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին և զինակոչիկներին։

Խորին շնորհակալություն ենք հայտնում Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարությանը և կառույցի նախագահ Արտյոմ Մինոսյանին չվերթի կազմակերկման և ֆինանսավորման համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարետի ցուցումով վերոնշյալ թռիչքով Հայաստան ժամանող մեր հայրենակիցները օդանավակայանում ստուգում անցնելուց, տվյալները փոխանցելուց հետո կուղեկցվեն դեպի ինքնամեկուսացման վայրեր»,-ասված է հյուպատոսության հայտարարության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով