«Կոշկակարի թխած հացը չի ուտվի, հացթուխի կարած կոշիկը չեն հագնի».Գուրգեն Գրիգորյան

Երկրում տիրող աննախադեպ քաոսի, առողջապահական չտեսնված ու օրեցօր ահագնացող կոլապսի այսպիսի անապագա ժամանակահատվածում է, որ խաբված ու հիասթափված ժողովրդական զանգվածներն զգում են անհերքելի լիդերների, կյանքի մնայուն փորձառություն ունեցող քաղաքական հսկաների խրատական խոսքի ու անշեղ ուղղորդման կարիքը:

Եվ այս անբացատրելի իրավիճակը չէր կարող անտարբեր թողնել մեր պետականության իրավասյուներից թերևս ամենամեծ ավանդն ունեցողին` Վլադիմիր Գասպարյան անհատականությանը, մի պետական գործչի, ով իր ողջ գիտակից կյանքը նվիրաբերեց մեր հայրենիքը խժդժություններից, անկարգություններից ու գողապետությունից զերծ պահելուն` զինված ոչ միայն մարդկային բարձր որակներով ու իրավական հարուստ գիտելիքներով, այլ նաև անսպառ հավատքով առ Աստված:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցավոք, այսօրվա քաղաքականու իշխանական ասպարեզում պակասում է մարդու այս տեսակի ներկայությունը, նրա ծանրակշիռ խոսքն ու խարիզմատիկ առաջնորդի խորհուրդը: Հուսով եմ, հեռու չէ այն օրը, երբ սրանք կհամոզվեն խոսքերիս իսկության մեջ ու ի վերջո կհասկանան, որ ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի:
Կոշկակարի թխած հացը չի ուտվի, հացթուխի կարած կոշիկը չեն հագնի:

Գուրգեն  Գրիգորյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով