Կորոնավիրուսով վարակվածների թվով 100.000 բնակչի հաշվով ՀՀ-ն «առաջատար» է նախկին ԽՍՀՄ տարածքում, բացառությունը միայն Բելառուսն է, բայց այս տեմպով Բելառուսին էլ կանցնենք. Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝  անդրադառնալով կորոնավիրուսով վարակվածների այսօրվա ռեկորդային ցուցանիշին: «Այսօր կորոնավիրուսի դեպքերով ՀՀ-ում ռեկորդ է գրացվել՝ 452 դեպք։ Համարյա այնքան, ինչքան Վրաստանում 3.5 ամսում։ Հատկանշական է, որ դեպքերի բացարձակ թվով անցանք Մոլդովայից։

100.000 բնակչի հաշվով ՀՀ-ն «առաջատար» է ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ։ Բացառություն է կազմում միայն Բելառուսը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
եդիան, կարանտինային միջոցառումներ չի իրականացրել։ Արդյունքը սարսափելի է։ Գլխներին են խփում արդեն ուշ է։ ՀՀ-ն իբր թե ԱԴ է մտցրել, նույնիսկ պարետ ունի։

Բայց արի ու տես վիճակը նույնքան վատ է։ Այս տեմպերով մի քանի օրից Բելառուսին էլ կանցնենք»:

Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 7113 դեպք, մահացել է 87 քաղաքացի: Եվս 39 վարակակիր մահացել է այլ հիվանդությունից»,- գրում է Հ. Բագրատյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով