Քստմնելի քաղաքական մեծամասնության քստմնելի բռնկումը ԱԺ-ում

Այսօր ականատես եղանք Աժ-ում անընդունելի, նողկալի և խիստ դատապարտելի մի երևույթի, որը հասկանալի պատճառներով մեծ արձագանք առաջացրեց հանրության շրջանում: Չմանրամասնելով եղելությունը՝ նշենք միայն, որ տարակուսելի է, թե ինչու Սասուն Միքայելյանը այդքան ծանր տարավ ԼՀԿ ֆրակցիայի ղեկավարի ակնարկը Պողոսի երեսփոխան հարևան Բաբկեն Թունյանի անթույլատրելի բառապաշարի և պահվածքի վերաբերյալ:

Միգուցե նա Փաշինյանի կողմից արտաբերած սամասուդի սպառնալիքներն ուղղակի ձևո՞վ է ընդունել և կարծել է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք ԱԺ-ում կարելի է դիմել սամասուդի: Ինչևիցե, կրքերը բորբոքվեցին, երեսփոխանները կորցրեցին ինքնատիրապետումը և տեղի ունեցավ այդ շատ տգեղ միջադեպը:

Ինչպես և կարելի էր սպասել՝ Նիկոլ Փաշինյանն անմասն չմնաց և բոցաշունչ ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից: Փաշինյանի ելույթը այս տհաճ և անընդունելի միջադեպը վերածեց էժանագին ֆարսի: Սասուն Միքայելյանի անզուսպ արտահայտություններն ու ժեստերը, իսկ այնուհետև պահվածքը օբյեկտիվորեն գնահատելու փոխարեն Փաշինյանն ամեն ինչ դարձյալ վերածեց շոուի: «Քաղաքական մեծամասնությունը ամեն օր բռնության է ենթարկվում», «Հանրությունը ամեն օր հոգեբանական բռնության է ենթարկվում», «այս ամենը կապ ունի ապօրինի միջոցներով ձեռք բերված գույքի մասին օրենքի հետ», «պաձեզդներում ասֆալտին կփռենք», «սա սադրանք էր», «ռոբասերժական», «թուլափայ»… Սա է Հայաստանի վարչապետի պաշտոնում հայտնված դեղին մամլո լրագրողի մեկնաբանությունը ԱԺ-ում տեղի ունեցած տգեղ, տհաճ, անընդունելի, անթույլատրելի, նողկալի և դատապարտելի միջադեպի վերաբերյալ:

Եվ այդ ամենը Շուշիի ազատագրման օրը: «Դուք չունեք հնարավորություն ժողովրդից վերցնել այն իշխանությունը, որը …» բլա-բլա-բլա:

Հիշեցնենք պարոն Փաշինյանին, որ իր գլխավորած քաղաքական ուժը և ինքը Փաշինյանը երբեք չեն ունեցել ժողովրդի քվեների մեծամասնություն: 2018 թվականի պառլամենտական ընտրություններին ներկայացել է 2 593 140 ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 48,63 տոկոսը, այսինքն՝ 1 261 105 քաղաքացի:

Ընտրություններին մասնակցածներից 884 864 մարդ ձայն է տվել «Իմ քայլը» դաշինքին: Պարզունակ հաշվարկը ցույց է տալիս, որ իրականում Փաշինյանի քաղաքական ուժին քվե է տվել ՀՀ ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 34,1 տոկոսը: Եթե դրանցից հանենք հիասթափվածներին, ապա լավագույն դեպքում կմնա որքա՞ն:

Քաղաքական մեծամասնությունից խոսացող Փաշինյանին հորդորում ենք հիշել այս թիվը և հասկանալ, որ իրականում նա ոչ մի մեծամասնություն էլ չի ներկայացնում:

Նատալյա  Սաղիյան

«ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն է հեղափոխությունից առաջ և հետո».Նարեկ Մալյան

17.05.2020

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Նոր կոռուպցիոն սխեմա՞. հայտնի եռյակը դիմակի բիզնես է սկսո՞ւմ Հայաստանում

17.05.2020

«Եթե տղամարդ լինեիր, կարող ա պահանջեի ներողություն խնդրել գռեհիկ բառապաշարիդ համար, բայց ավաղ».Անժելա Էլիբեկովան`Ստոյպա Սաֆարյանին

17.05.2020

«Նիկոլ Փաշինյան ա’յ` անանուն հոդվածագիր բավական է,սթափվեք». Գարիկ Ուրումյան

18.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով