Քննչական կոմիտեի կողմից ՀՔԾ ուղարկված գործը վերաբերում է Արմեն Աշոտյանին. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու քրեական գործը, որը Քննչական կոմիտեի հաղորդմամբ, ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, առնչվում է ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնավարման շրջանին, մասնավորապես Գեղարքունիքի մարզի Զոլաքարի դպրոցին 2012-13 թթ-ին:

Նշենք, որ դեռ 2018 թվականի նոյեմբերին 28-ին վկայի կարգավիճակով Արմեն Աշոտյանը հարցաքննվել էր Երևանի քննչական վարչությունում : Նա պատմել էր, որ խնդիրը վերաբերել է ՎՊ ստուգումների արդյունքում արձանագրված համակարգային խնդրին, տվյալ դեպքում՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի դպրոցներից մեկին, որտեղ աշխատելու համար հայտավորված ուսուցիչները կրթություն ստանալուց հետո չեն գնացել տեղում աշխատելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աշոտյանը տեղեկացրել էր, որ Զոլաքար համայնքի դպրոցի գլխին կախված է եղել փակվելու վտանգ, քանի որ համալսարանը դատական կարգով պահանջել է փոխհատուցել պետբյուջեից ծախսված գումարները, իսկ ինքը, դպրոցի փակման խնդրի վերաբերյալ համայնքից ստացվող ահազանգերը եւ երեխաների կրթության իրավունքը հաշվի առնելով, կրթության և գիտության նախարար եղած ժամանակ խնդրել է մանկավարժական համալսարանի ռեկտորին հետ կանչել ԴԱՀԿ-ի կատարողական թերթիկը և կասեցնել Գեղարքունիքի Զոլաքար գյուղի դպրոցից մի քանի միլիոն դրամ գանձելու պահանջը:

Երկու տարի առաջ Աշոտյանը պատմել էր, որ գործը հարուցված է եղել մինչեւ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, բայց իր ներգրավվածությունը գործում որպես վկա ընդգծվել է «ընդդիմադիր դառնալուց հետո»:

«Քրեական հոդվածը կոչվում է պաշտոնեական դիրքի վերազանցում՝ զավեշտալի մի պատմություն, որը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերից հայտարարել էր Աշոտյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասն`«Փաստինֆո»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով