«Քեզ հայ ժողովուրդը չի բերել իշխանության, բայց հայ ժողովուրդը կհեռացնի»Աննա Մկրտչյանը`Փաշինյանին

Նիկոլի ստերի հաշվարկով արդեն որևէ մեկին չես զարմացնի։Մարդիկ կզարմանան, նույնիսկ կսկսեն անհանգստանալ, եթե ամեն օր չլսեն նոր մի հորինվածք։
Կոմունալները չեք վճարելու – չէ վճարելու եք
Լույսերը չեն անջատելու- չէ անջատելու են
կարմիր գծերը չեն լինելու-չէ լինելու են
տեսախցիկներ լինելու են, օլիգարխներ լինելու են, ԵԱՏՄ, ՀԱՊԿ լինելու են և այդպես շարունակ։
Ստերը շատ են ու դրանց քանակը գնալով ավելանալու է։
Ամեն նոր օր Նիկոլին բերում է նոր հնարավորություններ ու հազարավոր առիթներ սուտ խոսելու, կեղծիք հորինելու։
Բայց այսքան ժամանակ հնարված ամենաստոր սուտը եղել է այն, որ իրեն իշխանության է բերել հայ ժողովուրդը։
Դժվար թե Նիկոլը կարողանա գերազանցել իր իսկ ասած սուտը։ Չնայած, սրա գերազանցությունը կարող է լինել այն, որ Նիկոլը հայտարարի թե իր կամքով է հեռանում իշխանությունից։

Հ.Գ. Քեզ հայ ժողովուրդը չի բերել իշխանության, բայց հայ ժողովուրդը կհեռացնի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր  Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով