Քարաթափում Լոռու մարզի Դարպաս գյուղում

Մայիսի 10-ին, ժամը 10:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի սկզբնամասում ճանապարհի երթևեկելի հատված քարեր են թափվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղազննման արդյունքում պարզվել է, որ Դարպաս գյուղ տանող ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 4 քմ), ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է․ նոր քարաթափման վտանգ չկա։

Փրկարարների օգնության կարիք չի եղել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով