Քաղաքագետ. Ուկրաինայի հայ համայնքը ամենաազդեցիկներից է

ZIK հեռուստաալիքի՝ «Միջազգային համայնապատկեր Նադեժդա Սասսի հետ» հաղորդման ընթացքում խոսել է Ուկրաինայի հայ համայնքի ակտիվ գործունեության մասին:

AnalitikaUA.net-ը հաղորդում է, որ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, որը վերաբերում էր ուկրաինական դիվանագիտության որոշ ոլորտների վրա ազդեցություն ունեցող ազգային համայնքներին, Յակուբինը նշել է, որ ինքն այդպիսիք համարում է հրեական և հայկական համայնքները՝ շեշտելով, որ նաև մասնակցություն է ունեցել հայ համայնքի միջոցառումներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում իրականացվող բարեփոխումների և տնտեսական զարգացման արդյունքների քննարկման ընթացքում փորձագետը նշել է, որ Վրաստանի բարեփոխումների պատկերը Ուկրաինայում «վաճառվել է»: «Վրաստանն այդ ամենը հաջողեց, Բաթումիի մեգահյուրանոցներ և այլն, և այլն: Որպես փորձագետ, որը սովոր է լսված հայտարարությունները ստուգել՝ վերցրեցի Համաշխարհային բանկի տվյալները և նայեցի Վրաստանի ՀՆԱ-ի ցուցանիշները Սաակաշվիլիի օրոք և Հայաստանինը՝ նույն ժամանակահատվածում: Ստացվում է, որ Սաակաշվիլիի ժամանակ Վրաստանի ՀՆԱ-ն աճել է 2,5 անգամ, իսկ Հայաստանինն այդ ընթացքում՝ 3,3 անգամ»: Նա հավելել է, որ պետք է նաև հաշվի առնել, որ Հայաստանը չունի ելք դեպի ծով:

Լրատվամիջոցոցը նշում է, որ ծրագրին մասնակցել է նաև Կիևի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Բնո-Հայրիյանը:

Տեսանյութը՝ թեմայի վերաբերյալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով