Քաղաքացին ահազանգում է՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժաշխատողներին սպառնում են ազատել աշխատանքից, եթե չվերադառնան աշխատանքի. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի խմբագրությունը քաղաքացուց ահազանգ է ստացել, որ Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից բոլոր աշխատակիցներին, անգամ խոցելի խմբում գտնվողներին, պարտադրում են ներկայանալ աշխատանքի՝ հակառակ պարագայում պարտադրելով աշխատանքից ազատման դիմումներ գրել:

«Սկզբում, երբ բաժանմունքը պետք է հարմարեցնեին կորոնավիրուսով հիվանդների համար, աշխատակիցներից մի քանիսին ասել էին, որ ով ուզում է կարող է իր հաշվին արձակուրդ վերցնի: Որոշներին էլ վճարովի արձակուրդ էին տրամադրել: Իսկ հիմա բաժանմունքի ավագ քույրը գրել է, որ արձակուրդից հետո բոլորը պարտադիր ներկայանան: Ով հրաժարվում է, թող ազատման դիմումներ գրեն: Նաև նշել է, որ աշխատակիցների հաշվին արձակուրդ չեն տրամադրելու»,- ասել է քաղաքացին նշելով, որ ինչու է նման հարցը բաժանմունքի ավագ քույրը որոշում, այլ ոչ տնօրենը և ինչու պետք է աշխատանքից ազատման դիմումները գրեն և սոցցանցի միջոցով ուղարկեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքացին նշեց, որ աշխատակիցների շրջանում կան նաև խոցելի խմբում գտնվող մարդիկ, որոնք վախենում են աշխատանքի գնալ: Նշենք, որ բազմիցս հայտարարվել է, որ կորոնավիրուսը վտանգավոր է հատկապես բարձր տարիք և խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար և վերջիններիս անընդհատ հորդորել են մնալ տանը, հնարավորության դեպքում աշխատանքը կազմակերպել հեռավար կամ արձակուրդ տրամադրել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով