Կարծում եմ մոտակա օրերին մենք ականատես կլինենք ռուսական կողմի նոր քաղաքական հայտարարությունների և քայլերի

Արա  Վարդանյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է.

«Հաշվի առնելով ներքաղաքական արագ զարգացումները և իշխանության անթաքույց ցանկությունը ամեն կերպ շատ արագ ձեռբազատվել Սահմանադրական Դատարանի կազմի մեծամասնությունից, մեզ մոտակա օրերին սպասում են շատ հետաքրքիր զարգացումներ։

Նախևառաջ Եվրամիության տարբեր կառույցներից պետք չէ սպասել որևէ կոշտ գնահատական, քանզի այդ գնահատականից մեր իշխանությունը արդեն իսկ խուսափել է՝ վավերացնելով հայտնի կոնվենցիան, և «ցեղասպանություն»  բառը ԵՄ կառույցների լեքսիկոնից հանելով։ Կասկած չունեմ, որ ԵՄ կառույցները չեն խոչընդոտելու մեր իշխանությանը Ազգային Ժողովում ՍԴ-ի հարցը լուծելուն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց այս ֆոնին շատ հետաքրքիր դրսևորում է ստանալու ՀՀ-Ռուսաստան հարաբերությունները։ Կարծում եմ մոտակա օրերին մենք ականատես կլինենք ռուսական կողմի նոր քաղաքական հայտարարությունների և քայլերի։ Մի խոսքով խաղը թեժանում է..»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով