«Կառավարության և ԱՆ-ի մեղքը բարդում են մարդկանց վրա և ենթարկում պետական տեռորի».Գարիկ Ուրումյան

Նույնիսկ այն օրերին, երբ Կորոնավիրուսային արտակարգ ռեժիմի ամենախիստ օրերն էին, երբ չին աշխատում անգամ հասարակական տրանսպորտն ու արտադրամասերը, մեծ ու փոքր ձեռնարկությունները` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը շեշտակի աճում էր, գրավելով նորանոր հորիզոններ: Անգամ այդ օրերին պարզ էր, որ Հայաստանը ձախողում է կորոնավիրուսի դեմ պայքարը և տարածաշրջանում ցույց է տալիս ամենավատ ցուցանիշները:

Այսօր այդ վատ ցուցանիշների մեղքը բարդել մարդկանց վրա և այսօր դիմակ չկրելու վրա՝ մեղմ ասած արդարացի չէ, քանի որ ինչպես արդեն նշեցի այս իրավիճակը սկսվել է դեռ վաղուց:
Մեկ այլ բացասական երևույթ է նաև անընդհատ տուգանելու մասին բարձրաձայնելն ու հանրությանը աստղաբաշխական տուգանքներով պետական տեռորի ենթարկելը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե իշխանությունը մարդկանց սպառնում տուգանքով և տույժով, խայտառակ անելով ու նկարելով սա ևս մեկ անգամ փաստում է այն, որ իշխանությունը տապալել է իր հակահամաճարակային ղեկավարումը և անցել է մարդկանց ֆինանսական զրկանքներով և ստորացնելով վախեցնելով, ստիպողաբար տանը մնալ և փողոցներում դիմակ կրել պարտադրելու քայլին, որն ամենավերջին քայլ է:

Առողջապահության նախարարն էլ հայտարարում է. «Պատկերացնենք՝ ում բարևում եք, վարակված է կորոնավիրուսով»: Սակայն ի՞նչի համար է առողջապահության նախարարությունը, ի՞նչի համար է արտակարգ իրավիճակների նախարարությունը, ի՞նչի համար է պարետը, ի՞նչի համար է կառավարությունը, որ մենք մեզ պիտի դրսևորենք այդպես, կարծելով թե ում էլ, որ բարևում եք, վարակված է կորոնավիրուսով: Ուրեմն դրանք բոլորը մեռած են և 0-ի արժեք ունեն: Սա է նշանակում առողջապահության նախարարի կոչը`«հաշվեք թե մենք չկանք, հաշվեք թե բոլորդ վարակված էք, հաշվեք թե բոլորդ մեռնելու եք: Մեզ վրա հույս չդնեք….»:

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ  Գարիկ Ուրումյանի  ֆեյսբուքյան  էջից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով