Կապույտ վառելիքի գինը կամ տեսա՞ք ինչ եղավ

Երեկ  ԵԱՏՄ առաջնորդների առցանց գագաթնաժողովի ժամանակ Հայաստանն ու Բելառուսը հանդես եկան հայտարարությամբ գազի փոխադրման և տարանցման ծառայությունների համար միասնական սակագի անհրաժեշտության մասին:

Ըստ Փաշինյանի և Լուկաշենկոյի՝ կապույտ վառելիքի միասնական սակագինը կբարձրացնի արդյունաբերական ապրանքների մրցունակությունն ու ընդհանուր առմամբ կուժեղացնի ԵԱՏՄ–ի արդյունավետությունը։ Բելառուսի դեպքում բոլորս գիտենք, որ Լուկաշենկոյի և Պուտինի հարաբերությունները միշտ բարդ են եղել և դա մշտապես անդրադարձել է երկու երկրների հարաբերությունների վրա: Հայաստանի պարագայում մինչև 2018 թվականը իրավիճակը լրիվ այլ է եղել: Թեպետ գազի գինը մշտապես եղել է ընդդիմության կողմից մանիպուլյացիաների և սպեկուլյացիաների թեմա, բայց այնուամենայնիվ Հայաստանի այն ժամանակվա իշխանություններին հաջողվում էր պահպանել այն ողջամտության սահմաններում:

2018 թվականից ի վեր մենք պարբերաբար ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության տարբեր ներկայացուցիչների, ինչպես նաև հենց Փաշինյանի կողմից դրսևորվող դեմարշների, հանրության շրջանում «ինքնաբուխ» ձևավորված տարբեր խմբերի հակառուսական հայտարարությունների, կեղծ օրակարգ ունեցող զանազան «իրավապաշտպանների» կողմից պարբերաբար հնչեցվող պահանջների Գյումրիի ռազմաբազայի փակման վերաբերյալ: Այս ամենի հետ մեկտեղ լսում ենք ՀՀ ԱԳ նախարարության կողմից հնչեցվող անհասկանալի տեքստեր այն մասին, որ լավ է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում կան անհարթություններ, ինչը լավ է: Սա այն է, ինչը մենք տեսնում ենք և լսում ենք:

Ակնհայտ է, որ կան նաև հանգամանքներ, որոնց մասին օրվա իշխանությունը հանրությանը չի հայտնում: Սրա մասին շատ պարզ ձևով խոսել է նույն գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով Փաշինյանի ու Լուկաշենկոյի առաջարկին: Պուտինը մասնավորապես նշել է, որ «Կա բանաձև, որին աջակցում են երեք երկրներ՝ Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Դրա էությունն այն է, որ գազի գնագոյացման մոտեցումները կարելի էր որոշել ավելի ուշ՝ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման բանակցություններում: Այս բանաձևը դեռ չեն ընդունում մեր հայ և բելառուս գործընկերները, նրանք ունեն իրենց տեսակետը։ Եթե նրանք կարողանային համաձայնության գալ, ապա ռազմավարության հաստատման ճանապարհին այլ խոչընդոտներ ընդհանրապես չէին լինի» և ուստի առայժմ, քանի որ այդ երկու երկրների հետ դեռ չկա ինտեգրացման պահանջվող խորությունը, գազի գինը պետք է ձևավորվի շուկայական կոնյունկտուրայի հիման վրա:

Փաշինյանի համար գազի գնի պահպանումը (իջեցման մասին նույնիսկ խոսք չի կարող գնալ առայժմ) ճակատագրական հարց է, քանի որ դրա բարձրացումը հղի է դժգոհության ալիքի բարձրացմամբ, հատկապես առաջիկայում մեզ սպասող տնտեսական ճգնաժամի պայմաններում: Նա օգտագործեց կորոնավիրուսի համավարակը որպես առիթ այս հարցը Լուկաշենկոյի հետ համատեղ բարձրացնելու համար, սակայն ստացավ բավականին կոշտ պատասխան, որը կանխատեսելի էր:

Արձանագրենք, որ Փաշինյանը երիցս ապացուցեց, որ բացարձակ ոչինչ չի հասկանում միջազգային դիվանագիտության նրբություններից և հաճախակիորեն գործում է իմպուլսիվ, առանց հետագա քայլերը հաշվարկելու: Այս պարագայում գուցե ավելի ճիշտ էր հանդես չգալ այնպիսի առաջարկով, որը սպասելի էր, որ կմերժվեր: Բայց Փաշինյանը դարձյալ կատարեց քայլ, որի արձագանքը դեռ կտեսնենք: Հնարավոր է, որ այս անհեռատես գործողությունների արդյունքում գազի գինը ոչ թե չի նվազի, այլև կբարձրանա:

                                                                                                                                         Նատալյա  Սաղիյան

«ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն է հեղափոխությունից առաջ և հետո».Նարեկ Մալյան

17.05.2020

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Նոր կոռուպցիոն սխեմա՞. հայտնի եռյակը դիմակի բիզնես է սկսո՞ւմ Հայաստանում

17.05.2020

«Եթե տղամարդ լինեիր, կարող ա պահանջեի ներողություն խնդրել գռեհիկ բառապաշարիդ համար, բայց ավաղ».Անժելա Էլիբեկովան`Ստոյպա Սաֆարյանին

17.05.2020

Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը»,որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել.Վահան Բաբայան

19.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով