Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

shamshyan.com-ի  փոխանցմամբ,  մայիսի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում ճակատ-ճակատի բախվել են Կապանի բնակիչ՝ 57-ամյա Սուրեն Անտոնյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի և Քաջարան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Արմեն Համբարձումյանի վարած Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենաները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ս. Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով; Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Ա. Համբարձումյան աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկայի պետ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Նիվայի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Lexus-ին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով