«Իշխող վերնախավի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում տիրում է բացարձակ կակիստոկրատիա».Աշոտ Անդրեասյան

Երկրի վարչապետը իր 8-րդ ասուլիսի ժամանակ խոսում է իր և իր թիմի քաղաքական հաջողությունների մասին, որը բացարձակ անլուրջ էր և լի ցինիզմով։
Այսօր այդ ցինիզմի զոհ են դարձել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, անխտիր բոլորը։
Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական հաջողությունները ներկայացրեց 100 փաստերի տեսքով, որտեղ տեղ էին գտել Աննան և ընձառյուծը, Արցախի վերաբերյալ թռուցիկ և կեղծ ձևակերպումները, ցինիզմն ու պոպուլիզմը։
Փաստերը անհիմն են և լի են գեղեցիկ ու խաբուսիկ ձևակերպումներով։
Հայաստանի Հանրապետությունը կանգնած է ծանր խնդիրների առջև , իսկ ՀՀ վարչապետը 100 փաստ է արձանագրում հայ ժողովրդին նորից խաբելու և մոլորեցնելու համար։

???

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ահա Ձեզ փաստեր Պարոն վարչապետ, որոնք այլևս արձանագրված են։
Ահա այս փաստերն են , որոնք համապատասխանում են իրականությանը։
Այս փաստերի շնորհիվ է , որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է կործանման եզրին։

? Փաստեր , որոնք այլևս ժխտելն անհնար է։

Փաստ ✔️1. Օրը ցերեկով, ոստիկանության աչքի առաջ, հիվանդանոցում կոկորդ են կտրում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստ✔️2. Հայաստանի Հանրապետությունում 6-7տարեկան երեխան պետք է տեղեկացված լինի թե ինչ է սեքսն ու սեռական դաստիարակությունը։

Փաստ✔️3. Համասեռամոլները տոտալ աջակցություն են ստանում պետական մակարդակով։

Փաստ✔️4. Ազգային ժողովում պատգամավորները միմյանց անվանում են անբարոյականի վաստակ։

Փաստ✔️5. Ազգային ժողովում գործում են ձեռնամարտի կանոններ։

Փաստ✔️6. ՀՀ վարչապետը բռնության կոչեր է անում ամենաբարձր ամբիոններից՝ սպառնալով կտրել թաթիկներ և մարդկանց ծեփել ասֆալտին։

Փաստ✔️7. Հայաստանի Հանրապետությունում տիրում է տոտալ անհանդուրժողականության մթնոլորտ։

Փաստ✔️8. Հայաստանի Հանրապետությունում կա 3.000.000 մարդ, բայց 8.000.000 ֆեյսբուքյան օգտատեր, այսինքն 5.000.000 ֆեյք, որոնք Ձեզ համար պատրաստ են համացանցում ստորացնելու ցանկացածի մորը։

Փաստ✔️9. <<Իմ քայլը>> խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը չի տարբերում դեմ և ձեռնպահ քվեարկությունները։

Փաստ✔️10. Տրանսգենդերը թքում է ոստիկանի վրա և ազատության մեջ է։

Փաստ✔️11. Պինցետով հեռացվող կորոնավիրուսով հիվանդ 4000-ից ավել ՀՀ քաղաքացի կա։

Փաստ✔️12. Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքի համար մարդկանց հետապնդում են։

Փաստ✔️13. Արտակարգ իրավիճակը երկարացվել է միայն հանրաքվեն հետաձգելու համար։

Փաստ✔️14. Արտակարգ իրավիճակի և համավարակի պայմաններում Հյուսիսային պողոտայում և Կասկադում ամեն օր տասնյակ հազարավոր մարդիկ են զբոսնում։

Փաստ✔️15. Հովիկ Աղազարյանը ՀՀ ԱԺ պատգամավոր է։

Փաստ✔️16. Գործազուրկների թիվը Հայաստանում հասել է կատաստրոֆիկ թվերի։

Փաստ✔️17. ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակը ծայրահեղ ծանր է։

Փաստ✔️18. ՀՀ պետական և ոչ պետական բուհերում տասնյակ հազարավոր ուսանողներ ունեն վարձ վճարելու խնդիր և Ձեր կառավարությունը նրանց կողքին չէ։

Փաստ✔️19. ՀՀ պետական և ոչ պետական բուհերում ուսանողներն ունեն դասընթացները կազմակերպելու և ավարտելու խնդիր։

Փաստ✔️20. ՀՀ քաղաքացիները չեն կարողանում մարել իրենց վարկերը պետության կողմից ստիպողաբար պարապուրդի մատնվելու պատճառով։

Փաստ✔️21. ՀՀ հազարավոր քաղաքացիներ չեն կարողանում կատարել կոմունալ վճարումներ պետության կողմից ստիպողաբար պարապուրդի մատնվելու պատճառով։

Փաստ✔️22. Ազգային ժողովը նմանվում է ախոռի։

Փաստ✔️23. Պարետատունը ձախողվել է։

Փաստ✔️24. Գաղտնալսվում են ՀՀ բոլոր քաղաքացիների հեռախոսազանգերը մարդու իրավունքների կոպիտ ոտնահարմամբ։

Փաստ✔️25. Առողջապահության նախարարը տարբեր ժամանակահատվածներում իրեն հակասող հայտարարություններ է անում։

Փաստ✔️26. Ըստ ՀՀ առողջապահության նախարարի Կորոնավիրուսով հիվանդների թիվը վերահսկողությունից դուրս է։

Փաստ✔️27. ՀՀ քաղաքացուն աջակցելու փոխարեն միլիարդավոր դրամների պարգևավճարներ է հատկացվում պետական համակարգերում։

Փաստ✔️28. Սորոսականները Ազգային ժողովում են։

Փաստ✔️29. Ստյոպա Սաֆարյանը Հանրային խորհրդի նախագահ է։

Փաստ✔️30. Դանիել Իոաննիսյանը Արցախի Հանրապետությում դիտորդական առաքելություն է իրականացնում։

Փաստ✔️31. Փակվում են ծննդատներ։

Փաստ✔️32. Շրջանառության մեջ է դրվում անհիմն բալային համակարգ։

Փաստ✔️33. Վարչապետի աներձագը պատգամավոր է։

Փաստ✔️34. <<Իմ քայլը>> խմբակցության 5 պատգամավորներ երաշխավոր են կանգնում մանկապիղծի և նարկոբարոնի ազատ արձակվելուն։

Ահա այն փաստերը, որոնք արտացոլում են իրականությունը։

Հ.Գ. Ժողովուրդը պատասխան է պահանջելու իրեն ծաղրելու համար և այդ օրը սարերի ետևում չէ։

Աշոտ Անդրեասյանի  ֆեյսբուքյան  էջից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով