Իշխանությունների կողմից գեներացվող ատելության ու անպատժելիության մթնոլորտի դրսևորումներն արդեն հատել են նույնիսկ անթույլատրելի սահմանները. «ՎԵՏՕ»-ն՝ փաստաբանի տան վրա կատարված հարձակման մասին

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարություն է տարածել փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա կատարված հարձակման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«Շուրջ երկու տարի ականատես ենք լինում իշխանամերձ տարատեսակ խմբավորումների կողմից իրականացվող հարձակումներին, որոնց ընթացքում թիրախավորվում են հատկապես փաստաբանական և լրագրողական համայնքի ներկայացուցիչները: Այս ամենն ունի իր բացատրությունը, քանի որ հատկապես այս ոլորտների ներկայացուցիչներն են հրապարակում իշխանությունը զավթած քաղաքական ուժի իրականացրած ապօրինություններն ու պաշտպանում նրանց ընդդիմախոսներին քաղաքական հետապնդումների տարբեր դրսևորումներից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրերս հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա, որտեղ այդ պահին եղել են կինն ու անչափահաս երեխաները: Հարձակվողները սպառնալիքներ են տեղացել փաստաբանի և ընտանիքի անդամների հասցեին, փորձել են տուն ներխուժել:

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը խստորեն դատապարտում է կատարվածը՝ վստահ լինելով, որ այդ ստոր արարքը պայմանավորված է Տիգրան Աթանեսյանի մասնագիտական գործունեությամբ և հանրային դիրքորոշմամբ:

Իշխանությունների կողմից գեներացվող ատելության ու անպատժելիության մթնոլորտի արդեն օրինաչափության վերածված այս դրսևորումներն արդեն հատել են նույնիսկ անթույլատրելի սահմանները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում փաստաբան Տիգրան Աթանեսյանին և փաստում, որ երկրում ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն գործող քաղաքական իշխանությունն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով