Իշխանությունը պետք է հրաժարվի ուժային ճնշմամբ հարցեր լուծելու իր պատրանքներից ու խոհեմաբար վերադառնա քաղաքական երկխոսության դաշտ. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության ղեկավար Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ անցած ուրբաթ օրը գրել էր, որ համավարակային ճգնաժամի պայմաններում, հրամայական է դարձել չեղարկել հանրաքվեն, և փոխարենը փորձել լայն հանրային համաձայնություն ձևավորել երկրի զարգացման առանցքային խնդիրների շուրջ՝ այն ճգնաժամից հնարավորինս շուտ դուրս բերելու համար, և նշել, որ տառացիորեն մեկ օր հետո, իր հերթական ասուլիսի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իշխանությունները դիտարկում են հանրաքվեն չեղարկելու հնարավորությունը, փոխարենը ուղիներ են որոնում առկա ճգնաժամը հանգուցալուծելու Ազգային ժողովի միջոցով։ Այս կապակցությամբ Չալաբյանը մի քանի միտք է արձանագրել.

«Այս կապակցությամբ ես ցանկանում եմ արձանագրել մի քանի պարզ միտք՝

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ա) Հանրաքվեի հնարավոր չեղարկումը ողջունելի է։ Այն նույնիսկ մինչև համավարակը երկու մասի էր բաժանել մեր հասարակությունը և դարձել էր փոխադարձ ատելության և անհանդուրժողականության լրացուցիչ աղբյուր։ Այժմ, համավարակից և նրա առաջացրած խորագույն սոցիալ-տնտեսական ճգնաժամից հետո, նրա անցկացումը պարզապես կրկնակի արկածախնդրություն կլիներ, ուստի այն իսկապես պետք է չեղարկել։ Մեր Սահմանադրությունը որոշ տարբերակներ դրա համար առաջարկում է՝ օրինակ, Հանրապետության նախագահը արտակարգ դրության ավարտից հետո կարող է այլևս չստորագրել նոր հանրաքվեի անցկացումը, և այն ետ ուղարկել Ազգային ժողով վերը նշված հիմնավորումներով՝ դրանով մեր ժողովրդին զերծ պահելով հերթական փորձությունից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով