Իշխանության ապիկար ու անգրագետ լինելու պատճառով,կրկին մեր երկիրը խայտառակվում է միջազգային ասպարեզում

Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց`«երկրում հաստատված է բավականին ծանր վիճակ և մենք գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ»:Այս շոկային նախադասությունը քննարկման թեմա է դարձել Ռուսաստանում:Հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը վերլուծելով Փաշինյանի խոսքերը նա առաջարկել է քննարկել,թե ի՞նչ ալիքի մասին կարող է խոսք գնալ եթե դեռ առաջին ալիքը չի ավարտվել Հայաստանում:Փաշինյանի այս աբսուրդային խոսքերը նման են Արսեն Թորոսյանի հայտարարությանը`«թե Հայաստանի համաճարակային համակարգն ավելի լավն է քան Վրաստանինը»,որից հետո մենք տեսանք թե ինչպես Արսեն Թորոսյանը ներողություն խնդրեց հարևան երկրից:

Պատկերն այսպիսինն է,հերիք չի Փաշինյանն ու իր թիմը չեն տիրապետում իրավիճակին,ավելին ոչ մի լուծում չեն կարողանում գտնել,որպեսզի կանխեն վիրուսի տարածումը:Փոխարենը նրանք անում են աբսուրդային հայտարարություններ և խայտառակում են մեր երկիրը սահմաններից այն կողմ:Փաստացի նրանց պատճառով,այդ ամենը վնասում է մեր երկրի հեղինակությանը և ապագայում նույնպես կարող է ազդել այդ ամենը բացասական հետևանքներով,մեր երկրի վստահելիության առումով:Նման հայտարարություններից հետո,ոչ մի երկիր
չի´վստահի մեր երկրին և կվերաբերվեն անլուրջ,ավելին ոչ մի աջակցություն չենք ստանա և չենք կարող հաղթահարել վիրուսի հետևանքները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հովհաննես Խաչատրյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով