Ինչ պատրաստել այսօր. հավով ու պաստայով ուտեստ

հավի բդիկ — 8 հատ
լոլիկ — 500 գր
սոխ — 2 գլուխ
դափնու տերև — 1 հատ
գինի սպիտակ — 3 ճ/գ
պանիր — 100 գր
թթվասեր — 2 ճ/գ
պաստա — 300 գր
հավի փափկամիս — 300 գր
ձիթայուղ — 4 ճ/գ
սխտոր — 4 ատամիկ
ծաղկակաղամբ — 200 գր
մաղադանոս — ըստ ճաշակի
աղ — ըստ ճաշակի
պղպեղ սև — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

  1. Սոխն ու սխտորը մանրացնում ենք ու տապակում ձիթայուղով լի տապակի մեջ այնքան մինչև սոխը թափանցիկ դառնա։
  2. Միսը լցնում են տապակի մեջ, ավելացնում ենք գինին ու տապակը փակում ենք կափարիչով։ Մոտ 30 րոպե շոգեխաշում ենք մեղմ կրակի վրա։
  3. Ծաղկակաղամբը մանր կտրատում ու լցնում ենք սոուսով լի տապակի մեջ։ 10 րոպե եփում ենք, որպեսզի սոուսը պնդանա, որից հետո լցնում ենք առանձին տարայի մեջ ու թողնում, որ սառչի։
  4. Պաստան եփում ենք ու թողնում, որ սառչի։ Այդ ընթացքում հավի փափկամիսը խորանարդաձև կտրատում ենք, թաթախում սոուսի մեջ ու խառնում ենք։
    Թթվասերը հարում ենք ձվի հետ, համեմում ենք աղով ու պղպեղով, ավելացնում ենք քերած պանիրն ու մանր կտրատած կանաչին։ Ստացված զանգվածը լավ խառնում ենք, որից հետո մսային ու թթվասերային սոուսները խառնում ենք ու ստանում միջուկը։
  5. Ուտեստը մոտ 1 ժամ եփում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով