Իմ լավ ընկեր Անժելա Էլիբեգովա ջան, ներողություն. Թևան Պողոսյան

 

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի և Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի միջև գրանցված միջադեպին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում վիրավորել էր Էլիբեգովային:

Թևան Պողոսյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Անուններ կան, որոնց հանդեպ յուրահատուկ ընկալում ունես։ Իմ համար դա իմ մայրիկի, աղջկաս, զարմիկիս աղջկա ու էլի մի քանի հարազատ մարդկանց անունն է՝ Անժելա։ Մտածում եմ, որ այս անունը նաև յուրահատուկ խորհուրդ ունի՝ պահապան հրեշտակի։ Առնվազն իմ համար։ Նաև իմ ճանաչած բոլոր Անժելաները հզոր մարդիկ են իրենց կերպարներով։ Երևի հատուկ Աստվածային նախախնամություն է իմ համար։ Իմ շատ սիրելի լավ ընկեր Անժելա Էլիբեգովա ջան, ներողություն… Վստահ եմ, որ դու հզոր ու պինդ մարդ ես, և քեզ ավելի շատ շնորհակալ եմ այն ամենի համար, որ արել ես, անում ես ու դեռ անելու ես արցախյան հակամարտության համար՝ հանուն հայկական շահերի»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով