Ի՞նչու փողոցներում բնակվող թափառաշրջիկները չմահացան կորոնավիրուսից

Գրեթե բոլորս էլ ճանաչում ենք գոնե մեկ թափառաշրջիկ մուրացկանի, որը տարիներ շարունակ բնակվում է փողոցներում ու գետնանցումներում: Ըստ հոգեբանների, գոյություն ունի «հոբոսեքսուալ» հոգեկան վիճակ, որի ժամանակ անձի համար թափառաշրջիկությունը դառնում է կենցաղի անբաժանելի մասն ու իմաստը, դառնալով սեռականության և սեռական կյանքի նման մի բնութագրիչ մաս: Այդպիսի անօթևաններն անգամ կարող են ունենալ տուն կամ բնակարան, սակայն շարունակել ապրել թափառաշրջիկի կյանքով:

Պատահում է նաև, որ մարդիկ բնակարան ունեն, բայց տարբեր պատճառներից ելնելով, չեն կարող վերադառնալ այնտեղ:

Օրինակ, շատ մարդիկ փողոցում հայտնվում են ընտանեկան բախումների պատճառով (գիշերակացարանների տվյալներով դա տեղի է ունենում դեպքերի 36% -ում): Վիճաբանությունից հետո հարազատները դուրս են գցում իրենց կողակցին բնակարանից, կամ նա ինքն է հեռանում ալկոհոլիզմով, թմրանյութերով, կամ մեկ այլ բանով ազատորեն զբաղվելու համար: Թափառաշրջիկությունը կարող է առաջացնել հոգեկան շեղվածություն կամ էլ հակառակը՝ հոգեկան շեղվածությունն է կարող դառնալ թափառաշրջիկության առիթ ու պատճառ: Նրանք բոլորը գումար են հավաքում եկեղեցիների բակերում, շուկաներում ու խաչմերուկներում, ուտելիք, հագուստ և ինչ-որ պետքական բաներ որոնում աղբավայրերում ու աղբարկղերում:

Սրանք հասարակության մեծամասնության համար հասանելի կենցաղվարության առանձնահատկություններն են, սակայն կան նաև գարշելի բաներ, որոնց մասին դեռ բոլորը չէ, որ գիտեն:

Օրինակ, գիտեի՞ք, որ նրանք հատկապես ձմռան ու աշնան ցուրտ եղանակին քնում են շենքերի նկուղներում և դիտահորերում, որտեղ նրանց ջերմացնում և ողջ է պահում կոյուղաջրերի խողովակագծերից եկող տաքությունը: Նրանք ապրում են մեզ հետ նույն քաղաքում, սակայն ձևավորում են ուրիշ մի յուրօրինակ շղթա, որը մարդկային կենցաղվարությունը նմանեցնում է հնադարից եկած կաստայական համակարգին:

Թափառաշրջիկների կյանքը նաև ունի մեկ կարևոր դերակատարում: Սա լակմուսի թուղթ է, որը բժիշկ համաճարակաբաններին թույլ է տալիս պարզելու, թե ինչպիսին է քաղաքների ինֆրաստրուկտուրաներում առկա վիճակը: Մահացու հիվանդությունների տարածման դեպքում, շատ հաճախ առաջինը մահացել են հենց թափառաշրջիկները, կամ էլ մասսայաբար հայտնվել են հիվանդանոցում և դրանով ազդանշան են հանդիսացել ողջ քաղաքի բնակչությանը սպասվող արհավիրքներից առաջ: Թափարաշրջիկները տիրություն են անում փողոցային շներին և կերակրում:

Քիչ չեն նաև դեպքերը, երբ թափառաշրջիկները կանխել են գողությունների և այլ հանցագործությունների դեպքեր և օգնել են իրավապահներին սպանություններ հայտնաբերելու գործում: Անօթևան մարդիկ հաճախ կանոնավոր լոգանքներ ընդունելու և հագուստ լվանալու հնարավորություն չեն ունենում, որի պատճառով միկրոբները, վիրուսները, բակտերիաները ազդում են քրտինքի խցուկների սեկրեցիայի վրա և դրանք վերածում են տհաճ հոտի միացությունների:

Բացի այդ, անօթևան մարդկանց շրջանում տարածված են սպեցիֆիկ հիվանդություններ, որոնք կարող են նաև արտահայտել հատուկ հոտ, օրինակ ՝ բերանի խոռոչի բորբոքում, մաշկի սնկային հիվանդություններ, երիկամային անբավարարություն, լյարդի անբավարարություն և այլն: Ալկոհոլի հոտը նույնպես կարող է խառնվել:¬ Մի խոսքով, փողոցային թափառաշրջիկներն այն խոցելի խավի մարդիկ են, որոնք առաջինն են իրենց վրա կրում վնասակար վիրուսների և բակտերիաների վատ հետևանքները:

Սակայն հարց է առաջանում, այդ դեպքում ի՞նչպես է պատահել, որ թափառաշրջիկներն այդպես էլ չմահացան կորոնավիրուսից: Մեզ ստիպում են փողոց դուրս գալ ձեռնոցներով, դիմակով, դիմակ չկրելու համար տուգանում են 10000 դրամով, այնինչ ինչպես ողջ կորոնավիրուսային համաճարակի ընթացքում, այնդպես և տարիներ շարունաակ փողոցում բնակվող, աղբամաններից հաց ուտող, կեղտոտ մետաղադրամներ մուրող, օրերով չլվացվող անձինք ապրում են առաջվա պես ողջ և առողջ:

Հայկ  Կիսեբլյան

«ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն է հեղափոխությունից առաջ և հետո».Նարեկ Մալյան

17.05.2020

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Նոր կոռուպցիոն սխեմա՞. հայտնի եռյակը դիմակի բիզնես է սկսո՞ւմ Հայաստանում

17.05.2020

«Եթե տղամարդ լինեիր, կարող ա պահանջեի ներողություն խնդրել գռեհիկ բառապաշարիդ համար, բայց ավաղ».Անժելա Էլիբեկովան`Ստոյպա Սաֆարյանին

17.05.2020

Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը»,որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել.Վահան Բաբայան

19.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով