Հնչեղ քրեական գործերի հարուցումն ավելի շատ մարդկանց ուշադրությունը իրական խնդիրներից շեղելու նպատակ է հետապնդում.«Փաստ»

«Երկու տարվա ընթացքում քաղաքացիների ակնկալիքները, որ նրանք ունեին վարչապետ Փաշինյանից, իրականություն չեն դառնում։ Խնդիրն այն է, որ Փաշինյանը երկու տարի շարունակ խոսում էր տարբեր բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, վեթինգի ու տնտեսական հեղափոխության մասին, սակայն դրանք լոկ հայտարարություններից այն կողմ չէին անցնում։

Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում քաղաքացիները լրատվական «DDoS» հարձակման են ենթարկվում կոռուպցիայի դեմ պայքարի, քրեական գործերի հարուցման և պետությանը գումարներ վերադարձնելու մասին տեղեկություններով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնինչ, հարուցված քրեական գործերից շատերը ժամանակի ընթացքում կարճվում են, իսկ որոշներն էլ անընդհատ ձգձգման գործընթացի մեջ են։ Դատախազությունն էլ, որպես աշխատանքի ցուցանիշ, շարունակ հրամցնում է հարուցված քրեական գործերի քանակը:

Փաստ է, որ մեծ քանակությամբ գործերի հարուցման արդյունքում, բացի լրատվական անտեղի աղմուկից, ոչինչ չկա։

Հնչեղ քրեական գործերի հարուցումն ավելի շատ մարդկանց ուշադրությունը իրական խնդիրներից շեղելու նպատակ է հետապնդում, քան միտված է նրանց կյանքի որակը բարձրացնելուն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չնայած աննշան փոփոխություններին՝ քաղաքացիների կյանքը մնացել է նույնը, ինչպիսին կար նախկինում։ Միևնույն ժամանակ, իշխանավորների կյանքի որակն առնվազն պարգևավճարների հաշվին էապես բարձրացել է։

Իսկ Փաշինյանի հռչակած տնտեսական հեղափոխությունն այդպես էլ մնում է ուտոպիայի մակարդակի։ Իշխանությունները խոսում էին տնտեսական աճերի խոշոր ցուցանիշների մասին, սակայն դրանք իրենց արտացոլումը իրական կյանքում այդպես էլ չգտան, քանի որ վիճակագրությունն ուռճացված է և շատ դեպքերում ուղղակի նկարված։

Իհարկե, համավարակն ինչ-որ առումով «ջրում» կամ «կտրում» է իշխանությունների՝ հանրությանը տված խոստումները, սակայն նրանք գոնե պետք է կարողանան այս իրավիճակում ապահովել ճգնաժամային կառավարման պատշաճ մակարդակ, որպեսզի Հայաստանի տնտեսությունը և առողջապահական համակարգը կոլապսի չենթարկվեն։ Բայց ճգնաժամային կառավարումն իշխանությունների մոտ ևս չի ստացվում։ Եվ օրեցօր վատթարացող իրավիճակը խոսում է դրա մասին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով