ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում Միքայել Մինասյանի կողմից վերջերս արված հայտարարության հետ կապված, այդ նախապատրաստության շրջանակներում ՀՔԾ է հրավիրված եղել Արթուր Վանեցյանը․ Լուսինե Սահակյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբան  Լուսինե  Սահակյանը  ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Միքայել Մինասյանի կողմից վերջերս արված հայտարարության հետ կապված և այսօր նյութերի նախապատրաստության շրջանակներում ՀՔԾ է հրավիրված եղել Արթուր Վանեցյանը։

«Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Միքայել Մինասյանի կողմից վերջերս արված հայտարարության հետ կապված։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր նյութերի նախապատրաստության շրջանակներում ՀՔԾ է հրավիրված եղել Արթուր Վանեցյանը։ Ընթանում է իրավական գործընթաց, որի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններից զերծ ենք մնում»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով