«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

Հեղափոխություն բառի հերն անիծեց էս մարդը, հիմա էլ կորոնավիրուսային հեղափոխությունից է խոսում,մեղա քեզ տեր, էս ինչ կրակն ընկնանք, գիժը քարը գլորեց ու շարունակում է գլորել․․Կլինի՞, առհասարակ, էդ հեղափոխություն բառը հանեք բառարաններից, արդի հայերենի բացատրական բառարաններում մերժենք հեղափոխություն բառը, փոխարենը տեղափոխություն բառը կիրառել։ Պետք է էդ մարդուն կառավարությունից տեղափոխել ժողովրդի եւ երկրի համար առավել անվտանգ տեղ, հատուկ փակ տարածք, այնտեղ ինչ կուզի, թող խոսի, ինչ հեղափոխություն կուզի, թող անի, իր նեղ շրջապատի համար, բայց ՝ հերիք եղավ այլեւս, գժանոցը, որ գժանոց է, էլի անունը հոգեկան առողջության կենտրոն է, իսկ այ, էս վիճակում երկրում առողջության հերն էլ անիծեցիք, հոգեկանինն էլ։

Ասում է՝ գերագնահատեցինք քաղաքացիների պատասխանատվության զգացողությունը։ Յաա, իրո՞ք․․Մեկը հարցնող լինի՝ իսկ երկու տարի առաջ այդ <գերագնահատված> պատասխանատվությունը ոնց օգտագործեցիր ընդդեմ նույն քաղաքացիների, իշխանազավթում իրականացրեցիր՝ սահմանադրական կարգը տապալելով․․․․Դու հիմա պատասխանատվությունի՞ց ես խոսում․․․Առողջապահության համակարգը, կայացած մյուս բոլոր ինստիտուտները վարի տալով գնում եք, ձերն անգամ անպատասխանատվություն չէ, ձերը՝ դավաճանություն է, նաեւ՝ հեղափոխության արժեքներին․․․
Գոնե մեկ անգամ ժողովրդից ներողություն խնդրիր՝ վիրուսի դեմը այսքան ցինիկաբար չառնելու եւ մահերի եւ վարակվածների այս ահռելի թվերի համար, գոնե մեկ անգամ քեզ մի քիչ պատասխանատու զգա․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․

Մարգարիտ Եսայանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով