Հեծանիվով փորձել են «վրաերթի ենթարկել» «Իմ քայլի» պատգամավորին. Նա դիմել է ոստիկանություն. «Փաստինֆո»

ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է, որ հեծանիվով փորձել են իրեն «վրաերթի ենթարկել»։

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 11-ին, ժամը 17։00-ի սահմաններում, ինչի մասին պատգամավորը հայտնել է ոստիկանությանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցին, թե արդյոք կարծում է, որ միտումնավոր է եղել՝ պատգամավորը պատասխանել է. «Դիմել եմ ոստիկանություն, ոստիկանությունն այդ հարցերի պատասխանները պետք է տա։ Հետաքննության շահերից ելնելով չեմ կարող հարցերի պատասխանել»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով