Հայաստանյան «NIK Petroleum»-ը՝ նավթի համաշխարհային գների նվազման հեղինակը

Հայաստանյան «NIK Petroleum»-ը՝ նավթի համաշխարհային գների նվազման հեղինակը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առցանց մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև իր կառավարության ձեռքբերումներին, որոնցից մեկը պարզվում է բենզինի գների նվազումն է, որը 1 լիտրի դիմաց 480 դրամից նվազել է 320 դրամ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որևէ նորմալ մարդ այս տգիտությանը չի կարող հավատալ, քանի որ պարզից էլ պարզ է, որ բենզինի գնի աճը կամ անկումը կապված է համաշխարհային շուկայում նավթի գնի հետ, որի վրա Հայաստանը որևէ ազդեցություն չի կարող ունենալ…

Ըստ Փաշինյանի նա ռուսների, անգլիացիների, ամերիկացիների, սաուդացիների, իրանցիների, նորվեգացիների հետ միասին ՕՊԵԿ-ում նավթի գնի հարց է լուծում և վերջինիս գնանկումը վերագրում է իրեն…

Պարզվում է «Բրիթիշ Պետրոլիում»-ի, «Ռոսնեֆտ»-ի, »Արամքո»-ի, «Էքուինոր ԱՍԱ» և այլ նավթային հսկաների կողքին գործում է նաև հայաստանյան «NIK Petroleum»-ը, որով այսուհետ հպարտանալու են Թունյանի հարևան անգրագետ «պողոսները» և նիկոլապաշտ այն զանգվածը, որը հավատում է Փաշինյանի ֆանտասմագորիկ ամեն մի անգրագիտությանը…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ եթե լուրջ, ապա բենզինի գինը Հայաստանում շատ չի նվազել…Եթե հաշվի առնենք, որ նավթի գինը միջազգային շուկայում նվազել է կրկնակի, ապա բենզինը մեզ մոտ պետք է վաճառվեր ոչ թե 320 դրամ 1 լիտրի դիմաց, այլ 240 դրամ…

Հ.Գ. «Պողոսապետությունը» Հայաստանում պետք է տեղ չունենա, որպեսզի երկրի վարչապետը իրեն թույլ չտա այսպիսի պրիմիտիվ ստերով հպարտանալ…

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով