«Հայաստանում ոչինչ չի փոխվելու, մինչև քաղաքական գնահատական չտրվի 2018 թ. ապրիլ-մայիսյան դավադրությանը».Գարեգին Պետրոսյան

Հայաստանում ոչինչ չի փոխվելու, մինչև քաղաքական գնահատական չտրվի 2018 թ. ապրիլ-մայիսյան դավադրությանը, որ տեղի ունեցածը կոպտագույն սխալ է եղել, եղել է ի վնաս պետության: Պետք է արձանագրվի, որ տեղի ունեցածը ոչ թե ձախողվել է ինչ-որ պահից, այլ ի սկզբանե սխալ է եղել: Սա շատ կարևոր է, որպեսզի հասկանալի դառնա, որ երկիրը 2018 թ.-ի իրադարձությունների արդյունքում դուրս է մնացել բնական վերակերպման շրջափուլից:

Համավարակի ներկայիս պայմաններում սխալն առավել ակնառու է դառնում, բայց կապել ձախողումը համավարակի և ճգնաժամային պայմաններում իշխանությունների արդյունավետ գործել չկարողանալու հետ, նորից ինքնախաբեություն է: Ձախողումը ժամանակի հարց էր, այսպես, թե այնպես տեղի էր ունենալու:Համավարակն ուղղակի արագացրեց այն: Ինչպես կենսաբանական օրգանիզմների պարագայում, այնպես էլ սոցիալական օրգանիզմներում դիմադրողականության էֆեկտիվությունը իմունային համակարգի կենսունակությամբ է պայմանավորված: «Հեղափոխությունն» ուներ թույլ կենսունակություն, թույլ իմունային համակարգ, ինչը երևում էր դեռ մեկ ու ես տարի առաջ, չնայած արտաքուստ ձևանում էր «առողջ ու կենսախինդ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գարեգին  Պետրոսյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով