Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձնանցից 358-ի վիճակը գնահատվում է ծանր

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձնանցից 358-ի վիճակը գնահատվում է ծանր, 58-ինը՝ ծայրահեղ ծանր։ Այս մասին մայիսի 30-ին ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկվա դրությամբ, ունենք 358 ծանր վիճակում գտնվող քաղաքացի, 58՝ ծայրահեղ ծանր, 15՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված քաղաքացի:Բժշկական հաստատությունների վերակենդանացման բաժանմունքներն աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով»,- ասաց Փաշինյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թեստավորումները իրականցվում են ըստ ցուցումների. այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են նվազել թեստավորման քանակները:

«Գիտեք, որ առողջապահության նախարարի կողմից սահմանված կանոններ կան, թե որ պարագայում և որ դեպքում է պետք թեստավորել քաղաքացիներին, որովհետև ուղղակի դուրս գալ ու փողոցներում մարդկանց թեստավորել, դա, իհարկե, այդպես չի արվում: Ամեն օր արվում է այնքան թեստ, ինչքան որ, ըստ ցուցումների, առաջանում է անհրաժեշտություն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հայկական արտադրության թեստերին, վարչապետ նշեց, որ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն ավարտել է լաբորատոր փորձակումները և դիմել է առողջապահության նախարարություն՝ անկախ փորձակումները կազմակերպելու համար: «Աառողջապահության նախարարությունը մի քանի օրվա ընթացքում այս պրոցեսը ավարտին կհասցնի, որից հետո կսկսվի թեստերի արտադրությունը: Նախատեսված է 100 հազար թեստի արտադրություն, օրական 1000- 2000 թեստի արտադրություն»,- ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով