«Հայաստանի Հանրապետություն»․ ՃՈ ծածուկ ծառայությունը լրացուցիչ միջոց է երթևեկության վերահսկողությունն առավել արդյունավետ դարձնելու համար

«Ճանապարհային ոստիկանությունը վերջին օրերին իրականացնում է նաև ծածուկ ծառայություն` անկարգ վարորդներին «սանձելու» նպատակով: Երթևեկությունը վերահսկվում է գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմեքենաներով:

Ճանապարհապարեկային ծառայությունը տասնամյակներ ի վեր ունի ծածուկ ծառայություն իրականացնելու լիազորություն և երբեմն նույնիսկ պարտավոր է իրականացնել այդպիսի ծառայություն: Դեռևս խորհրդային շրջանում ներքին գործերի նախարարի հրամանով ամրագրված էին ծածուկ ծառայության իրականացման կարգը, ձևերը:

Վերջին անգամ 2006 թ. կառավարության որոշմամբ կրկին ամրագրվեցին ծառայության իրականացման կարգը և ձևերը: Այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը` շեշտելով, որ ծածուկ ծառայությունը լրացուցիչ միջոց է երթևեկության վերահսկողությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

«Այսօր դրա արդարացի պահանջը կա: Օրինակ, մերժելի, անընդունելի արարքներ են տեղի ունենում քաղաքի ինչ-որ հատվածում, և մինչ Ճանապարհային ոստիկանությունը իր գունագրաֆիկ երանգավորում ունեցող մեքենայով, փարոսիկներով կժամանի դեպքի վայր, օրինախախտներն այլևս այդտեղ չեն լինում, փախչում են: Բա լավ, ո՞նց պայքարենք նրանց դեմ»,- ՃՈ ծածուկ ծառայության շուրջ ծագած հասարակական դժգոհություններին ի պատասխան ասաց Ա. Խաչատրյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով