Համավարակի դեմ պայքարը տապալված է,սա պետք է ունենա քաղաքական հետևանք և գնահատական

Երեք ամիս է կարանտինային վիճակ է,այսքան մարդ մահացավ ,բայց Արսեն Թորոսյանը դեռ բժիշկ է փնտրում:
Հարցրեք կառավարությանը,պարետին այն ժամանակ երբ մարդկանց ասում էիք մնա տանը և տուգանում տեղաշարժման թերթիկ չունենալու համար,բա դիմակ ի՞նչու չպահանջեցիք և թույլ չտվեցիք,որ մարդիկ աշխատեն:Հարցրեք ի՞նչու եք լռում:

Շատ մարդիկ աշխատանք ու բիզնես կորցրեցին ձեր անմեղսունակ փոփոխական որոշումների պատճառով:
Դուք ի՞նչ է իրոք մտածում եք,որ պատասխան չեք տալու ձեր փնթի,անպատասխանատու գործունեության համար:
Ավելին ասեմ վիրուսի երկրորդ ալիք դեռ չի կարող լինել քանի մենք պիկը չենք հաղթահարել և իջել զրոյական վիճակի,ի՞նչ երկրորդ ալիքից եք բարբաջում,գոնե պատկերացնում՞եք ինչ եք խոսում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԺ-ից դուրս վիճակը պարզ է,պարզ չի ԱԺ-ում իրենց ընդդիմադիր համարող պատգամավորների արածը ,ում՞են սպասում և այլևս ում՞են պետք իրենց ելույթները և բոյկոտները,երբ երկիրը կառավարող անպատասխանատու դիլետանտները Հայաստանը հասցրեցին առողջապահական շուտով նաև սոցիալական և տնտեսական կոլապսի իր բոլոր հետևանքներով:

Բա լավ մոռացաք«պինցետն ու լանցետը»,Միլանի ռեյսը,չեղարկվող ԱՅՈ-ի սուտի քարոզարշավը,բուկլետ բաժանելը,որը՞ ասեմ,բա հարգելի ընդդիմադիր պատգամավորներ խոսեք բա ուր՞ եք…կարող՞ ա ես էի մարզերում միտինգ անում երբ ամբողջ աշխարհում արդեն պանդեմիա էր սահմանվել:

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով