Հաղորդում գլխավոր դատախազին կատարված հանցագործության մասին.Արտյոմ Խաչատրյան

Հաղորդում գլխավոր դատախազին կատարված հանցագործության մասին

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը երեկ փաստացի հայտարարեց Փաշինյան Նիկոլի՝ իրեն արած հանցավոր առաջարկի մասին: Ժողովրդի վարչապետի առաջարկն իրոք հանցավոր է. չի կարելի պետական իրավապահ մեքենան օգտագործել որպես մահակ սեփական շահերի համար, չի կարելի ՀՀ քաղաքացու հանդեպ ռեկետի փորձ կատարել ու արգելել վերադառնալ Հայաստան, մի խոսքով, շատ բան չի կարելի… Թե ինչու Մինասյանը իր ասածը չձևակերպեց որպես հաղորդում գլխավոր դատախազին՝ դժվար է ասել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց մենք կանենք դա. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջում ենք քրեական հետապնդման ենթարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նախապես ստուգելով երեկ հնչեցրած հայտարարության փաստերի իսկությունը:

Արտյոմ  Խաչատրյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով