Գողացել են «Արարատ-73»-ին նվիրված արձանները

«Փյունիկ» ակումբի գրասենյակի ղեկավար Գրիգոր Թադեւոսյանը ֆեյսբուքի իր էջում տեսաուղերձ է տեղադրել՝ նշելով, որ գողացել են «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձաններից մի քանիսը:

«Խնդրում եմ այն մարդկանց, ովքեր գողություն են կատարել, հետ վերադարձնեն արձանները: Թեկուզ թողնեն այստեղ, մենք շինաշխատանքները կկատարենք, կբերենք օրիգինալ տեսքին: Պատրաստ ենք դրամական պարգեւ տալ այն մարդուն, որը կօգնի գտնել արձանները»,-ասել է Թադեւոսյանը:

2016-ին «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ բացվել էր «Արարատ-73»-ին նվիրված արձանախումբը, որի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, իսկ քանդակագործների խմբի ղեկավարը՝ Արմեն Սամվելյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով