Գավառում տեղի ունեցած սպանություններին հետևած դեպքերի գործը մտել է փակուղի.«Ժողովուրդ»

«Քրգործը, որ հարուցվել էր ուղիղ մեկ ամիս առաջ Գավառում տեղի ունեցած սպանություններին հետևած վենդետայի հետ կապված, որը դրսևորվեց հիվանդանոցը ջարդուփշուր անելով և վիրավորների պարանոցները կտրելով, կարելի է ասել, մտել է փակուղի։

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը մի խումբ անձանց մասով դատարան միջնորդություններ է ներկայացրել, որպեսզի նրանց նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրվի, սակայն դատարանը շատերի դեպքում մերժել է միջնորդությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատճառն այն է, որ նախաքննական մարմինը չի կարողանում գտնել համապատասխան հիմնավորումներ, թե կոնկրետ ովքեր են առաջինը ներխուժել հիվանդանոց, ով ինչ գործողություն է արել։ Այդ առիթով նույնիսկ վերցրել են հիվանդանոցի տեսախցիկները, և ուսումնասիրություններ են կատարվում՝ հասկանալու համար այդ անձանց շրջանակը, ու նրանցից շատերին գտնելու համար քայլեր են ձեռնարկվում։

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գավառի ճանապարհին ապրիլի 28-ին հնչած կրակոցներից և երկու հոգու սպանությունից հետո կրքերը չէին հանդարտվել, և Նորատուսի բնակիչները երկաթյա ձողերով մտել էին Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն էին իրականացնում ոստիկանները՝ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի գլխավորությամբ, և ջարդուփշուր էին արել հիվանդանոցի գույքը, որից հետո կտրել էին հիվանդանոցում պառկած մարդկանցից երկուսի պարանոցը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով