«Գագիկ Խաչատրյանի բուժումը ՀՀ-ում հնարավոր չէ».Երեմ Սարգսյան

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում էր Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքը, քննություն իրականացվում էր դատավոր Արմեն Դանիելյանի կողմից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Խաչատրյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ բողոքի քննությունն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որոշումը կհրապարակվի մայիսի 25-ին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեմ Սարգսյանը հիշեցրեց, որ դեռևս 2019-ին քննիչի հանձնարարությամբ Գագիկ Խաչատրյանի առողջական իրավիճակի վերաբերյալ քննիչի հանձնարարությամբ կոնսիլիում է եղել ԱՆ առաջատար մասնագետների կողմից, և արձանագրվել էր, որ ողնաշարի ստենոզ է առկա և վիրահատության կարիք կա, դրանից հետո փորձաքննություն էր եղել, հիվանդությունը հաստատվել էր:

«Պարզվեց, որ երբ դիմեցինք Եվրոպական դատարան, մի քանի ժամվա ընթացքում միջգերատեսչական նոր եզրակացություն ստացվեց, որ Գագիկ Խաչատրյանը որևէ բուժման կարիք չունի: Հիմա այսօր դատարանին ներկայացրեցինք պետության կողմից մեկ ամիս առաջ կատարված կոնսիլիում. նորից վերահաստատվել է, որ առկա է ողնաշարի ստենոզ՝ ծանրացված, անհրաժեշտ է վիրաբուժական միջամտությամբ բուժում: Դա ներկայացվել է դատարանին, տեսնենք, թե դատարանն ինչպես կգնահատի փաստը»,-ասաց Սարգսյանը:

Հարցին, թե դա հիվանդություն է, որի հետ կյանքն անհամատեղելի՞ է, Երեմ Սարգսյանն ասաց, որ ոչ, սակայն դա այս պարագայում որևէ նշանակություն չունի, որովհետև առկա են ցավեր ու վատթարացող վիճակ, իսկ Գագիկ Խաչատրյանը շարունաում է մնալ բժշկական կենտրոնում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ վերաբերում է երեկ «Աստղիկ» ԲԿ-ից Գագիկ Խաչատրյանին տեղափոխելու փորձին, Երեմ Սարգսյանն ասաց, որ իմացել են, որ ՔԿՀ-ից որոշել են տեղափոխել, Գագիկ Խաչատրյանին էլ դուրս են գրում Արդարադատության նախարության ՊՈԱԿ-ի ցուցումով:

«Մեզ հիվանդանոցից տեղեկացրին, որ ԱՆ-ն է տարել և նրան տեղափոխում են այլ վայրում բուժումը կատարելու համար: Հետո հաստատվեց, որ նա խուց է տեղափոխվելու, դրանից բժիշկներն անհանգստացան, երբ հասկացան, որ նրա բուժումն ընդհատվում է: Այս ժամանակ անհասկանալի իրադարձություններ տեղի ունեցան: «Աստղիկ» ԲԿ-ից գրավոր պատասխան ստացա, որ նրա դուրս գրման հարցը պարզելու համար հարցում են ուղարկել Արդարադատության նախարարության ՔԿԲԿ ՊՈԱԿ-ին: 18:30-ի դրությամբ պարզվեց, որ Գագիկ Խաչատրյանը դուրս գրված չէ, խնդիրը բարձրաձայնեցինք, հարց բարձրացրինք, թե ինչու ԲԿ-ից չեն ճշտում՝ դուրս գրվա՞ծ է Խաչատրյանը, թե՞ ոչ»,-ասաց Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ կամ բժիշկն է մեղավոր, ով գիտի, որ բուժումն ընդհատվում է և դուրս է գրվում, կամ էլ նա, ով պարատադրել է, որ նրան տեղափոխեն:

Նա նշեց, որ Գագիկ Խաչատրյանի վիրահատությունը չի կարող տեղի ունենալ ՀՀ-ում, դա նշված է կոնսիլիումի փաստաթղթում. «Դա մենք չենք ասում, այլ առողջապահության նախարարը՝ հենվելով կոնսիլիումի վրա, որ այդ վիրահատությունը հնարավոր չէ անել ՀՀ-ում, համապատասխան խնդիրներ կան, կոնկրետ իմպլանտ է տեղադրված և այդ վիրահատությունը պետք է կատարել այնտեղ, որտեղ ի սկզբանե եղել է՝ Գերմանիայի Համբուրգ քաղաքում»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով