Facebook-ի ուղիղ եթերով բռնություն գործադրելու սպառնալիքներ տված անձը ձերբակալվել է. նա «զելյոնկա» լցնող Ն. Սարգսյանն է

Մայիսի 6-ին Երեւան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուղիղ եթերով օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, բացառիկ ցինիզմով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ։

Նշենք, որ խոսքը Նարեկ Սարգսյանի մասին է, որը հանրությանը հայտնի է նրանով, որ 2019-ի նոյեմբերի սկզբին Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման մասնակիցների վրա զելյոնկա էր ուզում լցնել: Իսկ վերջերս մի տեսանյութ էր տարածվել, որտեղ Նարեկ Սարգսյանը ներկայանում էր որպես տաքսու վարորդն եւ վիճաբանության մեջ էր մտնել ոստիկանների հետ, որոնք նրանից պահանջում էին ցույց տալ տեղաշարժի թերթիկը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով