Էքստրեմալ պայմաններում ընթանում է Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության համագումարը

Այսօր, ժամը 10-ից ընթանում է «Հայրենիք» կուսակցության համագումարը, որը նախագահ է ընտրելու Արթուր Վանեցյանին: Համագումարն ընթանում է էքստրեմալ պայմաններում՝ բացօթյա և անվտանգության կանոնների պահպանմամբ: «Հրապարակ»-ի տեղեկություններով, մասնակցում է մոտ 100 մարդ:

Կորոնավիրուսով պայմանավորված հանգամանքներից ելնելով, այն ընթանում է նեղ կազմով և առանց հրավիրյալների ու լրագրողների մասնակցության: Համագումարից հետո կուսակցության որոշումները կուղարկվեն արդարադատության նախարարություն և հաղորդագրություն կտարածվի լրատվամիջոցներին: Սրանով պաշտոնապես կազդարարվի Արթուր Վանեցյանի՝ քաղաքականություն մտնելու մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով