ԴՈւ ԱՐՓԻԻ ՄԱՍԻՆ ՉԵՍ ՄՏԱԾՈւՄ

 

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ դեռահասային տարիքն ընդգրկում է 10-19 տարեկանը, իսկ մեր օրենսդրության համաձայն`այն համապատասխանում է 10-18 տարեկանին: Այդ շրջանում տեղի են ունենում ֆիզիոլոգիական, սեռական, ինչպես նաև հոգեբանական փոփոխություններ: Տարբերում են նաև հոգեսեռական զարգացում, որի ընթացքը խիստ անհատական է: Դա դեռահասի սեռականության զարգացումն է, որի համար նշանակություն ունեն ազգային սովորույթները, դաստիարակությունը, անհատի խառնվածքը, պահվածքը, շրջապատը: Դեռահասի հասունացման ճիշտ ընթացքը որոշակի մոտեցումներ է պահանջում ծնողների, ուսուցիչների և շրջապատի կողմից, քանի որ այդ ժամանակ առաջացած շեղումները կարող են լուրջ խնդիրների պատճառ լինել: Այս շրջանը կոչվում է նաև դժվար, անցումային տարիք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆիզիոլոգիական, սեռական, հոգեբանական փոփոխություններն ընթանում են ոչ թե միաժամանակ, այլ փուլ առ փուլ: Առաջինն սկսվում է ֆիզիոլոգիական հասունացումը, երբ դեռահասի մոտ թռիչքային աճ է նկատվում, ինչի հետ կապված կարող են նաև հոգեբանական խնդիրներ առաջանալ, ապա հաջորդում է սեռական հասունացումը:
Հաճախ ծնողները տեսնելով, որ իրենց 11-12 տարեկան երեխան արդեն հասակով իրենց հավասար է, կարծում են, թե նա արդեն մեծացել է, գիտակցում է ամեն բան և կարիք չկա նրան օգնել, խնամել: Սակայն դա այդպես չէ.երեխան մարմնի չափերով հասունացած է, ֆիզիոլոգիապես էլ արդեն հասունացման երևույթները կան, բայց հոգեբանական, սոցիալական հասունացումը դեռևս բացակայում է:

12-14 տարեկանից հետո են միայն ձևավորվում մեծահասակին բնորոշ մտածելակերպը և աբստրակտ պատկերացումները: Փոքր երեխան շատ անմիջական պատկերացում ունի. նա անգամ չի պատկերացնում իր քայլերի հետևանքները: Աբստրակտ մտածողությունը ձևավորվում է 16-17 տարեկանում: Այս շրջանում կարևոր է ծնողների, ընկերների, շրջապատի հոգեբանական աջակցությունը: Ծնողները պետք է պատասխանատու լինեն երեխայի համար, ընկերներ լինեն, ուղղորդեն, օգնեն, խորհուրդ տան և անընդհատ պատժողի դերում չլինեն: Սխալը պետք է փորձեն վերլուծել երեխայի հետ, բացատրեն նրան:
Մինչդեռ հաճախ ծնողները քննադատում են երեխային, ինչը բերում է ինքնագնահատականի իջեցման: Երեխայից պահանջում են մեծին բնորոշ պատասխանատվություն, որն իրականում նա դեռ չի կարող ունենալ:
Կարող են հոգեբանական խնդիրները առաջացնել լուրջ տագնապներ, դեպրեսիաներ, սուիցիդի հակումներ:
Չնայած չեմ կարծում ,որ ՍԴ- ն կվավերացնի այս կոնվենիան ( Լանցարոտեի) ,չէ որ գրիչը վաղուց գտել է վարչապետը ,բայց այնուամենայնիվ յուրաքանչյուր երեխայի թեկուզ և մի փոքր շեղման պատասխանատուն դու ես պարոն ամենայն «ՊաՊ» թագավոր : Եվ հա հիշիր Արփիին ,չէ որ նա էլ այդ ծրագրերով պետք է դաստիարակվի:

Նունե  Ներսիսյանի  ֆեյսբուքյան  էջից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով