Դավիթաշեն կամրջի վրա կասկածելի վարքագծով քաղաքացուն տրվել է հոգեբանական աջակցություն

Մայիսի 11-ին, ժամը 12:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն կամրջի վրա կասկածելի վարքագծով քաղաքացի կա։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ Վահե Օ․-ն (ծնված 1986 թ․) ինքնասպանություն գործելու մտադրություն չի ունեցել, զբոսնելիս է եղել կամրջի վրա, սակայն ունի հոգեբանի խորհրդատվության կարիք։

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Վահե Օ․-ին տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով