Դալմայի այգիներում «Պարկ Գրուպ»-ի կողմից իրականացվող շինարարությունը կասեցվել է. Երեւանի ավագանու անդամ

Փետվարի սկզբին ավագանու մշակույթի, կրթության ու սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը եւ ես դիմել էինք Երեւանի քաղաքապետին` խնդրելով կասեցնել «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող, ժամանցի կենտրոնի շինարարական աշխատանքները՝ ի կատարումն «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջների, որի համաձայն՝ շինարարական աշխատանքների ժամանակ հուշարձաններ հայտնաբերվելու, ինչպես նաեւ հուշարձանի վտանգման դեպքում շինարարական աշխատանքները պետք է կասեցվեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Մելքոմ Մելքոմյանը:

Նա նաեւ գրել է. «Հիշեցնեմ, որ տարեվերջին «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Դալմայի այգիների տարածքում իրականացրել էր հետազոտություն՝ արդյունքում հայտնաբերելով ք.ա. 2-1 հազարամյակի դամբանաթումբ, 19-րդ դարի հինգ հնձան եւ մառան, որոնց տրվել է հանրապետական նշանակության պատմամշակութային նորահայտ հուշարձանի կարգավիճակ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս ընթացքում նաեւ ստացվել է ՀՀ վարչապետից հանձնարարական եւ ԿԳՍՄ նախարարից գրություններ, խնդիրը ուսումնասիրվել եւ քննարկվել է։

Արդյունքում, երեկ տեղեկացանք, որ կառուցապատողին ծանուցում է ուղարկվել շինարարական աշխատանքները կասեցնելու մասին՝ մինչեւ նախարարության հետ քաղաքաշինական գործունեության հետագա համաձայնեցումը։

Միաժամանակ, ուշադրության կենտրոնում է Դալմայի այգիների դեռեւս պահպանված մասի՝ որպես հուշարձանի հետագա պահպանության հարցը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով