«Չփորձեք ուժի միջոցով Սյունիքում հարց լուծել։ Չեք կարողանալու, ձեզ նման հարյուրներին են տեսել, ոչ ոքի առջև չեն ընկրկել, կանգ առեք». Մելիք-Շահնազարյանի կոչը Փաշինյանին և ոստիկանապետին

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի դեռ ժամանակ կա ու Երևանից Կապան ուղարկված ոստիկանական զորքերը տեղ չեն հասել, ուզում եմ զգուշացնել Նիկոլ Փաշինյանին ու ոստիկանապետին կանգ առնել։ Սխալ ուղով եք ընթանում, ժողովուրդ։ Սյունեցիների հետ այդպես չի կարելի։ Միայն ավելի վատ է լինելու։

Սյունեցիներն օրինապաշտ ժողովուրդ են։ Հետները հանգիստ խոսել է պետք։ Չխաբել։ «Լավ տղա» չխաղալ։ Ձեզ նման հարյուրներին են տեսել, ոչ ոքի առջև չեն ընկրկել։ Չփորձեք ուժի միջոցով հարց լուծել։ Չեք կարողանալու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ես, իհարկե, հասկանում եմ, որ տաք աշխատասենյակում նստած հեշտ է խրորխտ գրառումներ անել ու ոստիկանական զորք ուղարկել ժողովրդի դեմ։ Բայց դա հետևանքներ է ունենալու։ Ցավոտ հետևանքներ։ Նորից եմ կրկնում՝ կանգ առեք ու արդարության ճանապարհով գնացեք։
Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, չեք կարող կոտրել։ Մի էլ փորձեք»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով