Բակո Սահակյանը Մեխակավան քաղաքում պետական պարգևներ է հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների՝ Արցախի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնական արիության համար

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 6-ին այցելել է Մեխակավան քաղաք, որտեղ պետական պարգեւներ է հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների՝ Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնական արիության համար: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։

Նախագահը նաեւ ծանոթացել է զինծառայողների կենցաղային պայմաններին, տվել համապատասխան հանձնարարականներ առկա մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախագահին ուղեկցում էին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով