«Բացառված է, որ ես մանդատ վայր դնեմ».Վարդան Աթաբեկյան

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մամուլում անընդհատ լուրեր են շրջանառվում, որ առաջիկայում մանդատը վայր կդնի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը, քանի որ նրա մանդատը վայր դնելու հարցը քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այս լուրերին, պատգամավորն ասաց, որ խորը տեղեկատվություն

չունի, թե ՔՊ վարչության նիստում ինչ է քննարկվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ամեն դեպքում, եթե որևէ բան քննարկվել է, ապա ինձ դրա մասին որևէ բան չեն ասել, նման տեղեկություն չունեմ: Ինքս որևէ մեկի հետ բացարձակ տարաձայնություններ չունեմ, խոսակցությունները, թե կուսակցության նիստը լքել եմ, իրականությանը չի համապատասխանում, նիստից դուրս գալը՝ լքել չի: Ես հիմա չեմ կարող ասել, թե իմ դուրս գալուց հետո ինչ քննարկում կարող էր տեղի ունենալ, ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ որևէ քննարկում տեղի չի ունեցել»,- ասաց պատգամավորը

«Իմ գործընկերների հետ մենք կարող ենք ամեն տեսակի քննարկումներ ունենալ, բայց իմ գործունեության ընթացքում այն սկզբունքները, որոնք ես պահել եմ՝ բացառված է, որ ես մանդատ վայր դնեմ, նաև ժխտում եմ, որ նման տեղեկություններն իրականությանը համապատասխանում են: Կարող են քննարկումներ լինել, բայց նման որոշում չի կարող լինել»,- շեշտեց Վ. Աթաբեկյանը:

Նա վստահեցրեց, որ ՔՊ-ում արշալույսները խաղաղ են, իսկ այնտեղից դուրս եկող խոսակցությունները մի քիչ խեղաթյուրված են հասնում լրատվամիջոցներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով