ԱԺ պաշտոնական կայքում խախտվել են համակողմանի լուսաբանման սկզբունքները. «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան»-ը ահազանգում է, որ ԱԺ լրատվական բաժնի կողմից դեպքերի միակողմանի լուսաբանում է տեղի ունեցել:

«ԱԺ պաշտոնական կայքում մայիսի 8-ի խորհրդարանական դեպքերի անդրադարձի ժամանակ խախտվել են համակողմանի լուսաբանման սկզբունքները։ Կայքում` տեքստային տարբերակում, բացակայում է Էդմոն Մարուքյանի խոսքը և ընդամենը մեկ նախադասությամբ նշված է, որ Էդմոն Մարուքյանը դեպքը համարել է քաղաքական։ Փոխարենը, ուղիղ մեջբերված է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքը։
Նշված չէ, թե ում ելույթին էր հաջորդում Էդմոն Մարուքյանի ելույթը և թե ինչպես սկսվեց ծեծկռտուքը։
Կայքի տեքստային հատվածն ունի նաև վիդեոշարունակություն: Այստեղ, առհասարակ, տեղադրված է միայն Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ վարչապետն արդարացնում է Սասուն Միքայելյանին և, փաստացի, Էդմոն Մարուքյանին հարվածելը համարում է Մարուքյանի կողմից հրահրված սադրանք։ Վիդեոտարբերակում որևէ անդրադարձ կամ խոսք չկա Էդմոն Մարուքյանի կամ մեկ այլ պատգամավորի ելույթից։ Ակնհայտ է, որ վիդեոտարբերակում ևս խախտվել է համակողմանիության սկզբունքը։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում ԱԺ լրատվական բաժնին դեպքերը ներկայացնելիս պահպանել բազմակողմանի լուսաբանման սկզբունքը և նախապատվություն չտալ որևէ կողմին»:

«ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն է հեղափոխությունից առաջ և հետո».Նարեկ Մալյան

17.05.2020

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Նոր կոռուպցիոն սխեմա՞. հայտնի եռյակը դիմակի բիզնես է սկսո՞ւմ Հայաստանում

17.05.2020

«Եթե տղամարդ լինեիր, կարող ա պահանջեի ներողություն խնդրել գռեհիկ բառապաշարիդ համար, բայց ավաղ».Անժելա Էլիբեկովան`Ստոյպա Սաֆարյանին

17.05.2020

«Նիկոլ Փաշինյան ա’յ` անանուն հոդվածագիր բավական է,սթափվեք». Գարիկ Ուրումյան

18.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով