Այսօր ևս կան ցռան վերգոներ և ավելի շատ, քան նախկինում.Հայկ Կիսեբլյան

Սասունցի Դավիթ էպոսից մեզ հայտնի Ցռան Վերգոն, Սանասարի և Քաջանց թագավորի աղջիկ գեղեցկուհի Դեղձուն–Ծամի որդին է: Նա նաև քաջ դյուցազուններ Մհերի և Ձենով Օհանի եղբայրն էր:
Սակայն նա էպոսում կոչվում է «Ցռան Վերգո», նրան բնութագրելով վախկոտ և մորթապաշտ: Դա նրա թերությունն էր, իսկ էպոսում նրան տրված էր ընդամենը ծիծաղելի հերոս լինելու «պատիվը»:
Այո, դա ևս դեր է և ամրագրված է դյուցազներգությունում, բայց դա ընդամենը Ցռան Վերգոյի դերն է…

Այսպես է նաև մերօրյա քաղաքական ասպարեզում, կան լավ հերոսների եղբայրներ, որ հերոս չեն, կան լավ քաղաքական գործիչների զավակներ, որ այսօր շատ վատ քաղաքական գործիչ են, կան գիտնականների և մտավորականների սանիկներ ու զարմիկներ, որ դատարկագլուխ «կնոպկա» սեղմող են: Մի խոսքով՝ այսօր ևս կան ցռան վերգոներ և ավելի շատ, քան նախկինում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հայկ  Կիսեբլյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով