Այս ամենը չի կարող երկար տեւել, դա պարզապես անհնար է. Երվանդ Վարոսյան

Երեկ դատարանի դահլիճում, երկու ոտք, երկու ձեռք, գլուխ ու մարմին ունեցող մի արարած փորձեց Շուշիի ազատագրման օրվա վերաբերյալ խոսքերին հակադարձել, թե եղել է նաեւ ապրիլի 2-ը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դիմում էր գեներալ Յուրի Խաչատուրովին, հավանաբար ակնարկելով ապրիլյան պատերազմը։ Բերենք կարծենք, թե նա պարզապես անտեղյակ է ու չհասկանալով է կատարում իրեն նետվող հանձնարարականները։

Բայց ապրիլի 2-ը նշելով, նա հաստատապես չգիտեր, թե դա ինչ օր է, ու ինչ կապ ունի այդ օրվա հետ գեներալը։ 1993թ. ապրիլի 2-ին է հաղթանակով ավարտվել Քարվաճառի հերոսական ազատագրումը, իսկ օպերացիայի հարավային ուղղության հրամանատարը` Բերձորի ուղղությունից եղել է հենց գեներալ Խաչատուրովը։ Այն Խաչատուրովը, ով լինելով ԽՍՀՄ զինված ուժերի կադրային սպա, արդեն ունենալով մարտական գործողությունների մասնակցության փորձ Աֆղանստանում, 1992թ. եկել էր հայրենիք։

Մոտավորապես նույն ժամանակահատվածում շատ արարածներ փախչում էին Ռուսաստան, որտեղ պետք է ձեռնամուխ լինեին բոլորովին այլ բնույթի «մասնագիտական» հմտությունների ձեռքբերման «ուղին» անցնելուն, որ տարիներ անց գան, ու իրենց «մասնագիտական» լեքսիկոնը սփռեն մեր գլխին։

Այս ամենը չի կարող երկար տեւել, դա պարզապես անհնար է։ Բնականաբար բոլոր արարածները շատ արագ վերադառնալու են հասարակական հարաբերությունների սանդղակում իրենց արժանի դիրքերը»:

«ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն է հեղափոխությունից առաջ և հետո».Նարեկ Մալյան

17.05.2020

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Նոր կոռուպցիոն սխեմա՞. հայտնի եռյակը դիմակի բիզնես է սկսո՞ւմ Հայաստանում

17.05.2020

«Եթե տղամարդ լինեիր, կարող ա պահանջեի ներողություն խնդրել գռեհիկ բառապաշարիդ համար, բայց ավաղ».Անժելա Էլիբեկովան`Ստոյպա Սաֆարյանին

17.05.2020

«Նիկոլ Փաշինյան ա’յ` անանուն հոդվածագիր բավական է,սթափվեք». Գարիկ Ուրումյան

18.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով