Ասում եմ, չէ՞, 2018-ին փախցրել է պետական կառավարման մեքենան, բայց քանզի քշել չգիտի, աջուձախ ջարդուխուրդ է անում

Կհիշե՞ք, որ համաճարակի սկզբին իշխանական քարոզիչները տարածում էին այս նկարը, որի տվայլներն իրականում արտացոլում էին, եթե չեմ սխալվում, 2017-2018 թվականների պատկերը. այն է՝ մինչև իշխանափոխություն:

Այսինքն, մեր համակարգը միջազգային գնահատականներով, ավելի լավն է եղել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այստեղ հարց է առաջանում. բա ինչու՞ այդ լավ համակարգով այդքան վատ պատկեր ունենք:

Պատասխանն ակնհայտ է:

Որովհետև այս և երկրի բազում այլ համակարգեր արդեն երկու տարի է, ինչ հայտնվել են Նիկոլ Փաշինյանի ձեռքերում, ով ֆենոմենալ հատկություն ունի. ապականել ամեն ինչ, ինչին կպնում է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ասում եմ, չէ՞, 2018-ին փախցրել է պետական կառավարման մեքենան, բայց քանզի քշել չգիտի, աջուձախ ջարդուխուրդ է անում:

Արմեն  Աշոտյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով