Աշխատակիցների տեղաշարժը կշարունակեն հոգալ գործատուները. այլընտրանք այս պահին չկա

Մայիսի 4-ից վերականգնվել է տնտեսական մի շարք ոլորտների գործունեությունը, այդ թվում՝ այն ոլորտների, որոնք արտակարգ դրության շրջանում չեն աշխատել և եկամուտ չեն ունեցել: Հասարակական տրանսպորտի գործունությունը չի վերականգնվել, ինչը խնդիր է առաջացրել տնտեսվարողների համար, որոնք պարտավոր են հոգալ իրենց աշխատակիցների տեղաշարժը:

Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանից հետաքրքրվեցինք, թե քննարկվո՞ւմ են արդյոք այս հարցի լուծման տարբերակներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հարցը ամբողջությամբ կկարգավորվի, երբ հանրային տրանսպորտի գործունեությունը թույլատրված լինի, այս պահին թույլատրված չէ, և դրա այլընտրանքը գործատուի կողմից այդ աշխատանքի կազմակերպումն է»,- ասաց Օհանյանը:

Նույն հարցով դիմել էինք նաև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանին: Մեր հարցմանն ի պատասխան՝ նա ասաց.

«Պետք է բոլորս էլ հասկանանք, որ դեռ արտակարգ դրություն է, և, համապատասխանաբար, ըստ դրա շարժվենք: Արտակարգ դրությունը պահանջում է որոշակի կանոններ, որոնց պետք է հետևել, և դրանց նպատակը հանրային առողջության ապահովումն է»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք՝ հասարակական տրանսպորտի գործունեությունը չի վերականգնվել, քանի որ այն համարվում է բարձր ռիսկային գործունեության տեսակ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով