Աշխատակազմի դե ֆակտո ղեկավարը Բաթոյանի քրոջ տեգրն է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նոր իշխանություններին ծանոթ-բարեկամ մախինացիաներում կարող են անգամ «նախկինները» նախանձել:

Սոցապնախարարության աշխատակազմի դե ֆակտո ղեկավարը նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ տեգրն է` Ստեփան Մաչյանը, ով նախարարության ֆինանսական բաժնի պետն է, որի վրա Բաթոյանը դրել է նաև աշխատակազմի ղեկավարի պարտականությունները, երբ դրանք պետք է դրվեին աշխատակազմի ղեկավարի տեղակալի վրա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արդեն մեկուկես տարի նախարարությունն աշխատակազմի ղեկավար չունի: Ինչո՞ւ նոր աշխատակազմի ղեկավար «չեք ընդունում»՝ հարցրինք նախարարության մամլո խոսնակ Սոնա Մարտիրոսյանին։ «Երբ դրա կարիքը զգացվի, կունենանք, մրցույթը կհայտարարվի, ըստ դրա` մարդիկ կմասնակցեն»:

Ե՞րբ կլինի մրցույթը։ «Կդժվարանամ ասել, կապված համաճարակի հետ` պետք է հասկանանք մրցույթի կազմակերպման ընթացքը»: Տարիուկես ինչո՞ւ չէր կազմակերպվում։ «Ես իրավասու չեմ այդ հարցին պատասխանել»:

Ի դեպ, մենք տեղեկություններ ունենք, որ օրերս պարոն Մաչյանը նախարարի մեքենայով է եղել, չար լեզուների «բնութագրմամբ»` ստրիփ-ակումբի «մոտերքում» է տևական ժամանակ կայանել, ինչի մասին էլ ԱԱԾ-ին զեկուցվել է։ «Գրավոր գրեք, մենք կպատասխանենք»,- ասաց խոսնակն ու արձանագրեց, որ պարոն Մաչյանի հեռախոսն իրենք չեն տրամադրում լրագրողներին»,-գրում է թերթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք  թերթի  այսօրվա  համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով