Արժե՞ նման վարչապետից ակնկալել դրսից ներմուծվող գազի գնի կառավարում, եթե նա անգամ ներսում արտադրվող, իրենից ոչինչ չներկայացնող դիմակի գինը կառավարել չի կարողանում

Վարչապետը ուղիղ եթերում հորդորում է՝

1. Չբողոքել դիմակի բարձր գնից
2. Օրվա ընթացքում փոխել այն մի քանի անգամ
3. Գնելու հնարավորություն չունեցողները, կարող են պատրաստել տնային պայմաններում:

Արդեն չգիտեմ, հասարաությանն ինչն է ավելի մեծ վնաս պատճառում՝ համավարա՞կը, թե՞ վարչապետի անփույթ և անպատասխանատու հորդորները: Դիմակի չպատճառաբանված բարձր գինը (դիմակի գինը շուկայում տատանվում է 200-250 դրամի սահմաններում, այն դեպքում երբ հարևան Վրաստանում այն 3 անգամ ավելի էժան է՝ 75 դրամ) վարչապետին չի հետաքրքրում, բայց հետաքրքրում է նույն դիմակը ամբողջ օրը չկրելու խնդիրը: Այս առումով նրա բերած ցինիկ համեմատություններն ավելի են նյարդայնացնում: Ասում է, եթե մարդը, օրինակ, աչքի խնդիր ունի և անհրաժեշտություն ունի կրելու ակնոց, երբեք չի բողոքում ակնոցի թանկ լինելուց, այդ դեպքում ինչու՞ է բողոքում դիմակի գնից: Նախ, հասարկությունը չի բողոքում դիմակի գնից,պարոն Նիկոլ, բողոքում է դիմակի անհեթեթ բարձր գնից, որի արժեքը դեռ 2 ամի առաջ 20-30 դրամ էր: Երկրորդ՝ ակնոցի մասսայական կիրառության, առավել ևս՝ օրվա ընթացքում մի քանի անգամ փոխելու անհրաժեշտություն չկա, հետևաբար անհեթեթ համեմատությունների կարիք նույնպես չկա:

Արժե՞ նման վարչապետից ակնկալել դրսից ներմուծվող գազի գնի կառավարում, եթե նա անգամ ներսում արտադրվող, իրենից ոչինչ չներկայացնող դիմակի գինը կառավարել չի կարողանում:

Երկրաչափության դասագրքերից հայտնիէ, որ երկու կետերի միջև ամենակարճ ճանապարհը ուղիղ գիծն է: Երկիրը փրկելու ամենակարճ ճանապարհն այսօր մնացել է ուղիղ գծով վարչապետի հրաժարականը պահանջելը:

Գարեգին  Պետրոսյանի  ֆեյսբուքյան  էջից

«Քիչ առաջ հոգեխանգարմունքի հերթական նոպան էր Փաշինյանի մոտ».Վահան Բաբայան

25.06.2020

«Մինասյանի հաշվին ամսեկան առնվազն $50,000-նոց տղա լինելով, իրենց շենքի տակի խանութից նիսիայով վիտչինա էր առնում ու 16,000 դրամի պարտք պահում».Արթուր Դանիելյան

28.06.2020

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

29.06.2020

«Շատ շուտով մեկնարկվելու են երկիրն այս աղբից մաքրելու սանիտարական աշխատանքները».Միհրան Հակոբյան

28.06.2020

«Մարդ կա նոր հիշեց,որ Նիկոլը էքսպոպրիացիայով է զբաղված».Վահան Բաբայան

27.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով